Բաժիններ՝

ՀՕՊ համակարգերի բացակայությունը պատճառ դարձավ Խարկովի դեմ անողոք հարձակման համար. Զելենսկի

Խարկովի և Լյուբոտինի վրա, նախնական տվյալներով, միանգամից 15 ռուսական հրթիռ է արձակվել: Այդ հարձակման պատճառով զոհեր և վիրավորներ կան։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ շտապ օգնության ծառայություններն արդեն վթարի վայրերում են: Նա խոստացել է, որ յուրաքանչյուր տուժածին անհրաժեշտ օգնություն կտրամադրվի:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ նման ծայրահեղ դաժան հարձակումները հնարավոր են դարձել, քանի որ Ուկրաինան առ այսօր զրկված է անհրաժեշտ հակաօդային պաշտպանության համակարգերից և ռուսական կայանները ոչնչացնելու հուսալի կարողությունից։

«Ահաբեկչությունը պետք է ամենուր՝ ցանկացած պայմաններում, ցանկացած մայրցամաքում տանուլ տա»,- գրել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում։ Նա հավելել է, որ դա բոլոր նրանց ընդհանուր պատասխանատվությունն է, ովքեր հնարավորություն ունեն պաշտպանել մարդկանց ահաբեկչությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս