Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաներում է շնորհել յոթ նախկին զինվորական գեներալի, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտվել 1997 թվականին իշխանությունը տապալելու համար։

Էրդողանի հրամանագիրը հրապարակվել է կառավարության պաշտոնական տեղեկագրում՝ «Resmi Gazete»-ում։

Համաներման որոշումը կայացվել է դատապարտյալների առողջական խնդիրների և ծերության պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս