«Հեյդար Ալիևն իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը և դրա մեղքը բարդել Հայաստանի վրա». ադրբեջանցի քաղաքական բլոգեր

Ադրբեջանցի քաղաքական բլոգեր, «Խոսքի ազատության և ժողովրդավարության պաշտպանության» կազմակերպության անդամ Սուլեյման Սուլեյմանլին հայտարարել է, որ Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Ահաբեկիչ նախագահ Իլհամ Ալիևը իշխանությունը պահպանելու համար Ղարաբաղում սպանել է Ադրբեջանի և Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը և դրա մեղքը բարդել Հայաստանի վրա»,- գրել է քաղաքական բլոգերը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, որի մասին «աշխարհը դեռ լռում է»:

Տեսանյութեր

Լրահոս