Բաժիններ՝

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Մայիսի 16-ին, ժամը 14։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարների, հոգեբանի և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Ս․ Ի․-ի ինքնասպանության փորձը։ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս