Բագրատ սրբազանը կրթության և գիտության ոլորտի գործիչներին կհանդիպի «Նեմեսիս»-ի հուշարձանի մոտ

Պատմաբան, պատմական ժողովրդագրության մասնագետ, ԵՊՀ դոցենտ Միքայել Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ, երեկ երեկոյան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սբ. Աննա և ԿաթողիկեՍբ. Աստվածածին եկեղեցիների բակում հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում հանդիպել Տավուշում «սահմանազատման» գործընթացի առնչությամբ սկիզբ առած շարժման առիթով հայտարարությանը միացած կրթության և գիտության ոլորտի գործիչներին։

Նա նշեց, որ հանդիպումը կազմակերպելու է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․դ., պրոֆ. Ռուբեն Մելքոնյանը։

Մի քանի ժամ առաջ պարոն Մելքոնյանը տեղեկացրեց, որ Սրբազանը նախատեսել է ուրբաթ օրը, մայիսի 17-ին,ժամը 18։00-ին, հանդիպել կրթության և գիտության ոլորտի` հայտարարությամբ հանդես եկած ներկայացուցիչներին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի հարևանությամբ գտնվող «Նեմեսիս» գործողությունների ծրագրի հուշարձանի մոտ։

Որոշ ժամանակ հետո Սրբազանը եկեղեցու բակում հաստատել է պայմանավորվածությունը` մայիսի 17-ին,ժամը 18։00-ին, «Նեմեսիս»-ի հուշարձանիմոտ։ Հայտարարությանը միացած անձանց ներկայությունը հույժ ցանկալի է»:

Տեսանյութեր

Լրահոս