«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան Սաղաթելյան
Կիրանցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նախ՝ մեղմ ասած, վեճի է բռնվել, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, ապա նաև այդ վեճը նկարահանող NewDay-ի խմբագիր Անի Գևորգյանի հետ, որին անգամ պատգամավորն անիծել է, նշելով, թե Կիրանցում ուզում են Արցախ-2 անել:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է այդ միջադեպին և շեշտել.
«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում խմբակցության պատգամավորների տեսակետը:
Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի: Հավելեմ նաև, որ մեզ համար անընդունելի է ԶԼՄ որևէ ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կամ վիրավորանքը»: