Բաժիններ՝

Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Թբիլիսիում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ կազմակերպված ցույցին մասնակցած օտարերկրյա քաղաքական գործիչներին մեղադրել է Վրաստանի կառավարությունը տապալելու փորձի մեջ։ Այս մասին Պապուաշվիլին գրել է Facebook սոցիալական ցանցում:

«Վրդովված երիտասարդների խմբին դիմելը, որոնց ռադիկալ ընդդիմադիր կուսակցությունները տրամադրում են կառավարության դեմ, և նրանց «ամբողջ ժողովուրդ» անվանելը մի արարք է, որն ավելի շատ սպասելի է սովետական ​​կամ ռուսական քարոզչությունից, քան Եվրամիության անդամ երկրի արտաքին գործերի նախարարներից: Դեռ ավելին` նպաստել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին այն բանի համար, որ քեզ դուր չի գալիս նրա կողմից ընդունված օրենսդրությունը, խորհրդային շրջանի ձեռնարկի կրկնօրինակի է նման», – գրել է Պապուաշվիլին։

Նա հատկապես առանձնացրել է Բալթյան երկրներին:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման դեմ կազմակերպված ցույցին մայիսի 15-ին մասնակցել են աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարները։ Նրանք բեմ են բարձրացել և իրենց աջակցությունը հայտնել ցուցարարներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031