«Դուք ուր, լեգիտիմն ուր… դուք անսկզբունք սուտասաններ եք. Լեգիտիմության ձեր միակ աղբյուրն էլ Բաքուն է». Տաթևիկ Հայրապետյանը՝ ՔՊ-ականներին

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»։

Ի՞նչ լեգիտիմ՝ մոռացե՞լ եք, որ 2021-ի հունիսին մուրճը ձեռքին ձեր «լեգիտիմը»՝ Արցախի համար անջատում հանուն փրկության էր գոռում։

Դուք ուր, լեգիտիմն ուր… դուք անարժեք, անսկզբունք սուտասաններ եք, ուրիշ ոչինչ։ Լեգիտիմության ձեր միակ աղբյուրն էլ Բաքուն է»։

Տեսանյութեր

Լրահոս