Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 12 միլիոն դրամ կհատկացնի 16 համայնքներին 21 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։
Կառավարության մայիսի 8-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզին 1 ծրագրի համար՝ 55,7 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 140 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 206 միլիոն դրամ, Լոռու մարզին 8 ծրագրի համար՝ 322 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 1 ծրագրի համար՝ 16 միլիոն դրամ, Շիրակի մարզին 1 ծրագրի համար՝ 119 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 2 ծրագրի համար՝ 152 միլիոն դրամ,»,-ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ այս տարի մարզպետարաններին 7,7 միլիարդ չափով ֆինանսավորում է հատկացվել։