Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/66389b9fe593b66389b9fe593c171498588766389b9fe593966389b9fe593a.thumb_.jpg)
ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելել է օկուպացված Շուշի քաղաք։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
«Այսօր դեսպան Լիբբին իր կնոջ հետ այցելել է Ֆիզուլի և Շուշի քաղաքներ։ Ուղևորության ընթացքում դեսպանը նախատեսում է հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դեսպանը խոսել էր այն մասին, թե ինչու չի այցելում Շուշի։
«Այստեղ քաղաքական պատճառներ չկան։ Ես կգնամ, երբ պատրաստ կլինեմ. դեռևս պատրաստ չեմ»,- ասել էր նա։