Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով, կյանքին վտանգ չի սպառնում. այս մասին 168.am-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ Կիրանցի բնակիչներից մեկը ArmeniaSputnik-ին հայտնել էր, որ ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։

Կայքի թղթակցի հետ զրույցում Կիրանցի բնակիչներից մեկը հայտնեց, որ նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս