«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/422029188_122123338598255879_601002953718397111_n.jpg)
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։ Հայտնում են Ազգային ճակատից:
Նշնք, որ այս պահին երթի մասնակիցները դուրս են եկել Դիլիջան քաղաքից:
Երթը սկսվել էր նախօրեին՝ Կիրանցից: Երթի մասնակիցները Երեւան կհասնեն մայիսի 9-ին եւ իրենց պահանջները կներկայացնեն իշխանություններին: