Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը

Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ 9,5 մլրդ դոլարի առևտուրը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հաստատելով լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը։

Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու որոշումը Էրդողանը բացատրել է Գազայի հատվածում ռազմական գործողության ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններով։

Էրդողանի խոսքով ՝ Գազայի հատվածում գործողության ընթացքում «Իսրայելը դաժանորեն սպանել է 40 հազարից մինչև 45 հազար պաղեստինցիների»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031