«Հույժ գաղտնի բունկեռը պռոխոդնոյ դվոռ սարքելն էր պարտության պատճառներից մեկը… Շարունակե՞մ, թե հասկացա՞ր». Անժելա Էլիբեգովան՝ Աննա Վարդապետյանին

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում տարածելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի այսօրվա հայտարարությունը, թե՝ պատերազմում մեր գլխավոր պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտոր են արել որոշակի քաղաքներում, գրում է.

«Դե որ պատերազմում պարտութան պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները՝

1. Հարձակման մասին նախապես իմանալով զորքը չծավալելն էր

2. Պատերազմից առաջ առաջնագծում բոլոր հրամանատարներին անփորձ ու ներդաշնակեցում չանցածներով փոխելն էր

3. 2018-ից ռազմական տեխնիկայի ոչ նպատակային գնումներն էին

4. արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանի դերակատարների հետ սխալ դիվանագիտական քայլերն էին

5. պատերազմի ժամանակ ռազմական գաղտնիքներ պաշտոնյաների կողմից հրապարակելն էր

6. Թիկունքի ապահովումը, լոգիստիկան ու մատակարարումը նորմալ չկազմակերպելն էր

7. Զորքի լրահամալրումը չկազմակերպելն էր

8. Տեղեկատվական ու քարոզչական բարդակ պաշտոնյաների կողմից ստեղծելն էր

9. հույժ գաղտնի բունկեռը պռոխոդնոյ դվոռ սարքելն էր

10. բանակը մայկա-տռուսիկ-կլուբնիկ մակարդակի փիառի համար օգտագործելն էր…

Շարունակե՞մ, թե հասկացա՞ր»։

Տեսանյութեր

Լրահոս