Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է, որ Ադրբեջանում անցկացվող «Թյուրքական պետությունների տենտեսական ֆորումում» ընդունվել է նոր արտադրական տարբերանշան՝ «Made in Turan» (պատրաստված է Թուրանում) անվանմամբ:
«Ահա այսպես է լինում պանթյուրքիզմը և պանթուրանիզմը` թուրքական գաղափարական հենքը, որը գոյություն ունի առավել քան 100 տարի:
Երբ Հայաստանը հաղթած էր և իր դիրքը ուներ միջազգային շրջանակններում, կանգնեցնում էր այս գործընթացը:
Հ.Գ. Թուրանականության կենտրոն է դառնում Ադրբեջանը»: