Լիբանանին 1 միլիարդ եվրո կհատկացվի. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը մինչև 2027 թվականը 1 միլիարդ եվրո կհատկացնի Լիբանանին՝ բարեփոխումների և միգրացիայի դեմ պայքարի ջանքերի դիմաց։ Նրա խոսքերը Լիբանանում կայացած մամուլի ասուլիսում հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր աջակցությունն ընդգծելու համար ես հայտարարում եմ 1 միլիարդ եվրոյի օգնություն Լիբանանին, որը կփոխանցվի այս տարվանից մինչև 2027 թվականը», – ասել նա:

Ֆոն դեր Լեյենը բացատրել է, որ այս ծրագիրը տրամադրվում է կրթության, բանկային հատվածի, զինված ուժերի և անվտանգության ուժերի բարեփոխումների և ամենակարևորը՝ միգրացիայի դեմ պայքարի համար։ ԵՀ ղեկավարը ողջունել է նաև Լիբանանի դերը սիրիացի փախստականներին ընդունելու գործում և աջակցել նրանց հայրենիք վերադառնալու ծրագրերին։

Տեսանյութեր

Լրահոս