«Հենց հիմա Կիրանցն է դարձել փակ միջանցք. Լաչինի միջանցքի ու Կիրանցի միջանցքի մեջ կա մեկ տարբերություն»
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լաչինի միջանցքի փակումը բերեց Արցախի կորստին: Հենց հիմա Կիրանցն է դարձել փակ միջանցք:
Լաչինի միջանցքի ու Կիրանցի միջանցքի մեջ կա մեկ տարբերություն՝ Լաչինի միջանցքը փակել էին ադրբեջանցի ուժայինները, և թույլ չէին տալիս, որ հայ մարդիկ հասնեին Արցախ, իսկ Կիրանցի միջանցքը արդեն փակել են հայ ուժայինները և թույլ չեն տալիս, որ հայ մարդիկ հասնեն իրենց հայրենակիցներին:
Դուք այլևս օկուպացված եք, ընկալեք դա և ընկալեք նաև, որ միակ ճանապարհը դեօկուպացիան է: Եթե ոչ՝ ծառեր տնկեք յուրաքանչյուրդ ձեր տան դիմաց, որ օկուպանտներին չտեսնեք»: