Այո, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Նիկոլ Փաշինյան

Այո, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու։

Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

«Սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու։

Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու է ԱԱԾ սահմանապահ զորքերը։

Որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է իրականացնել ՀՀ-ի սահմանի պահպանությունը։

Այսինքն էդ հատվածում, սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենալու։ Այո, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն էդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականանցելու»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս