Նոր մանրամասներ` Ադրբեջանի դեմ ամերիկյան հնարավոր պատժամիջոցներից

«Թուրան» գործակալությանը նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանի դեմ ամերիկյան հնարավոր պատժամիջոցների մասին։

Գործակալության Վաշինգտոնի թղթակցի տեղեկություններով՝ Կոնգրեսում շրջանառության մեջ դրված փաստաթղթի վերջնական տարբերակում անհատական պատժամիջոցներ են սահմանված 44 ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և ուժայինների դեմ։

Վերջին պահին ցանկում նոր գործող անձինք են ավելացվել։ Նրանցից մեկն, ըստ լրատվամիջոցի, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն է։

Օրինագծի հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Դինա Տայտուսի խոսքով՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցները կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031