«30 տարեկան եմ, արդեն 4 անգամ կռիվ եմ գնացել… ուզում եմ` երեխեքս էլ պատերազմ չտեսնեն». galatv

Որքա՞ն բան տեսած ու կոփված կլինի ընդամենը 30 տարեկանում չորս անգամ պատերազմած երիտասարդը…Թերեւս շատ բան: Բայց հիմա արցունքները հազիվ է խեղդում Էրիկը. Արցախից դուրս գալը, ամբողջ ճանապարհը դժոխային էր նրա համար: Թեեւ չի շտապել լքել հայրենիքը, ասում է՝ ուզում էի հնարավորինս «երկար» ապրել Ստեփանակերտում:

Ապրում էր Մարտունու շրջանի Աշան գյուղում: Իր հայրենիքի խիզախ զինվորը երբեք չի վարանել ձեռքը զենք վերցնել ու պաշտպանել հողը: Այս անգամ էլ բացառություն չէր: Ոչ ոք մարտական ընկերներից չի նահանջել, խրամատը չի լքել, բայց ուժերն անհավասար էին:

Էրիկը հույսը չի կորցնում, որ մի օր վերադառնալու է իր տուն: Անգամ չի փակել տան դուռը: Ընտանի կենդանիներին բաց է թողել, պապական տանն ունեցած վերջին ընթրիքից հետո կնոջը հորդորել է մաքրել տունը, լվանալ ամանները՝ «թող մեր տունը մաքուր լինի»:

Ընտանիքի հետ հիմա Հայաստանում է: Հաստատակամորեն պնդում է՝ ոչ մի դեպքում չի լքելու Հայաստանը:

Տեսանյութեր

Լրահոս