Սուրենավանի վարչական ՔՊ-ական ղեկավարը ներողություն է խնդրել՝ նշելով․ «Դեմ եմ հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն»

Սուրենավանի վարչական ղեկավար, ՔՊ-ական Անի Վարդազարյանը, ով հրապարակային սպառնացել էր ցույցերին մասնակից արցախցիներին զրկել բոլոր տեսակի օգնություններից, նոր գրառում է արել։ Նա ներողություն է խնդրել իր հայտարարության համար, սակայն կրկին իր կարծիքն է պարտադրել արցախցիներին․ «Դեմ եմ հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն»։

«… Ես ներողություն եմ խնդրում իմ արած հայտարարության համար, որով կարծիք է ստեղծվել, թե ես դեմ եմ արցախցուն օգնելուն, սակայն ասածս ենթադրում է հետևյալը.

Ամենքս հիմա պատրաստ ենք միայն ու միայն աջակցելու, սակայն մեր աջակցությանը զուգահեռ՝ ձեր հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից ու թշնամու հարվածին համարժեք։ Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում»,- գրել է Վարդազարյան Անին։

 

Տեսանյութեր

Լրահոս