ՀԱՊԿ-ը նման է առանց բռնակների ճամպրուկի. ռուս վերլուծաբան

Թուրքական ազգայնական ուղղվածություն ունեցող «Milliyet» կայքն անդրադարձել է վերջին օրերին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կայքը ներկայացրել է ամերիկյան «Associated Press»-ի (AP) այն միտքը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկուշաբթի օրը Նախիջևան կատարած այցով և Ադրբեջանին հայտնած աջակցությամբ ևս մեկ անգամ տեսանելի է, որ Մոսկվայի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազում է, իսկ Բաքվի ամենամեծ դաշնակից Անկարայի ազդեցությունը՝ աճում։

«AP»-ն նաև նշում է, որ Էրդողանն ու Ալիևը Թուրքիայի հետ ցամաքային սահման ունեցող Նախիջևանում նոր էներգետիկ համաձայնագիր են ստորագրել, «AFP» լրատվական գործակալությունը ևս անդրադարձել է թեմային։

«AFP»-ի հետ զրուցած վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասի բնակչությանը, որին Ռուսաստանը տասնամյակներ շարունակ դիտել է որպես իր «ետնաբակ» (նկատի ունի թիկունքային ուժ-խմբ․), արագորեն նվազում է։ Գործակալությունը գրել է, որ Մոսկվան չի միջամտել Ղարաբաղի վերաբերյալ հարցին, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«AFP»-ի հետ զրույցում Կովկասի հարցերով անկախ փորձագետ Գելա Վասաձեն ասել է. «Եթե ռուսական պետությունը համակարգված չթուլանար, այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, անհնար կլիներ: Ռուսաստանն այլևս ոչ մի ռեսուրս չունի Կովկասի խնդիրը ձևավորելու համար»:

Մեկ այլ վերլուծաբան՝ Արկադի Դուբնովն էլ ասել է, որ բանից պարզվեց ռուս խաղաղապահները կողմերից մեկի՝ Ադրբեջանի առաջ թույլ են:

Նա ընդգծել է, որ Մոսկվայի չեզոքությունը թե՛ 2020թ-ի 44-օրյա պատերազմում, թե՛ սեպտեմբերի 19-ին սկսված և 24 ժամվա ընթացքում Ադրբեջանին հաղթանակ ռազմական գործողություններում մեծ հիասթափություն էր հատկապես հայ ազգայնականների համար, և պաշտոնական Երևանը Ռուսաստանի փոխարեն նոր դաշնակից է փնտրում։

«Վերջերս ոչ ոք նույնիսկ չի խոսում ՀԱՊԿ-ի մասին, կարծես թե այն գոյություն չունի։ Եվ սա է ճշմարտությունը»,- ասել է Դուբնովն ու ավելացրել, որ ՆԱՏՕ-ին որպես այլընտրանք ստեղծված այդ կազմակերպությունը (իմա՝ ՀԱՊԿ) նման է առանց բռնակների ճամպրուկի։

Ըստ վերլուծաբանի՝ Մոսկվան, չկարողանալով իր դաշնակիցներին որևէ տեսլական առաջարկել, խրվել է անցյալում և կորցնում է իր ազդեցությունը։ Դուբնովը հավելել է, որ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի՝ «ուկրաինական ճահիճում հայտնվելու» առիթից։

Տեսանյութեր

Լրահոս