Բաժիններ՝

Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հայաստանի ՆԳՆ Ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն, ըստ առցանց հարթակում հրապարակված տեսանյութի, Երևան քաղաքի Մաշտոց-Պուշկին խաչմերուկում սեպտեմբերի 22-ին ճանապարհը փակելու հարցի շուրջ բողոքի ակցիա իրականացնողների և այլ անձանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, ցուցադրաբար անտեսելով համակեցության կանոնները, խոչընդոտելով ճանապարհի այդ հատվածով բնականոն երթևեկությունը, ձեռքերով հարվածել է փակված ճանապարհը անցնելու փորձ կատարող ավտոմեքենային, նստել մեքենայի վրա, ապա ոտքերով, ձեռքերով հարվածներ հասցրել մի կնոջ, ապա նաև ճանապարհի երթևեկելի գոտում տեղադրված աղբամանները հանող ևս մեկ կնոջ։

Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու, միջադեպի մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս