«Ադրբեջանը պետք է անմիջապես թույլ տա հումանիտար օգնության մուտքը». Ֆրանսիայի արտգործնախարար
                                    Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Ադրբեջանին կոչ է արել անհապաղ թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին։
«Իմ բոլոր մտքերը երեկոյան վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է արտակարգ ռեսուրսներ ուղարկել։ Ադրբեջանը պետք է անմիջապես թույլ տա հումանիտար օգնության մուտքը», – գրել է Կոլոննան։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    