Եթե հասանելիություն ապահովվի, ՄԱԿ-ն օգնություն կցուցաբերի ԼՂ-ից տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց

ՄԱԿ քարտուղարի ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է հումանիտար կարիքների գնահատում իրականացնել և աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։

«Մենք ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում ենք մարդկանց զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան:

Եթե ՄԱԿ-ին հասանելիություն ապահովվի, մենք պատրաստ կլինենք հումանիտար կարիքների գնահատում կատարել և իրավիճակից տուժած անձանց օգնություն ցուցաբերել:

Մենք ներկայացուցիչներ ունենք թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Նրանք պատրաստ են աջակցել օգնության ցանկացած ջանքի, եթե նման հնարավորություն տրվի»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս