«Ե՞րբ եք լսել, որ հրապարակում կանգնած որևէ անձ խոսի Ռուսաստանի մաս դառնալու մասին»․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Ինքներդ ձեզ մի հարց տվեք։

Ե՞րբ եք լսել, որ հրապարակում կանգնած որևէ անձ խոսի Ռուսաստանի մաս դառնալու մասին։

Ումի՞ց եք լսել, որ որևէ մեկն ասի, թե մենք ուզում ենք ռուսներին միանալ։

Որտե՞ղ եք տեսել Ռուսաստանի դրոշ։

Որտե՞ղ եք տեսել ուղիղ կամ անուղղակի աջակցություն։

Եվ ապա նայեք, թե ում է պետք, որպեսզի ժողովրդական շարժումը որակվի որպես պրոռուսական և տապալվի։ Եվ ապա նայեք, թե ովքեր են տարածում այդ ստերը։ Դրանք Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն են և նրանց ծառայող մեդիան։

Եթե սա էլ բավական չէ, եկեք հրապարակ ու պահանջեք, որպեսզի շարժման առաջնորդները հստակ դիրքորոշում հայտնեն Ռուսաստանի վերաբերյալ։ Ու կհասկանաք, որ ոչ մի պրոռուսական շարժում էլ չկա»։

Տեսանյութեր

Լրահոս