«Կարեն Ֆարխոյանն ապացուցեց, որ ես անհույս լավատես էի, երբ հույս հայտնեցի, թե 18-ամյա արցախցուն կալանավորելու միջնորդությունը կմերժի…». Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ինչ… Կարեն Ֆարխոյանն ապացուցեց, որ ես անհույս լավատես էի, երբ հույս հայտնեցի, թե 18-ամյա արցախցուն կալանավորելու միջնորդությունը կմերժի…

Խոսքեր չունեմ…»։

Հիշեցնենք, որ ոստիկանները երեկ ակցիայի ժամանակ ձերբակալել էին արցախցի երիտասարդի։

Արսեն Բաբայանը ավելի վաղ գրել էր, որ երիտասարդի անունը հատուկ չի հրապարակում, քանի որ նրա մայրը, որն այս պահին Ստեփանակերտում է, չգիտի որդու ձերբակալված լինելու մասին (ֆեյսբուքում չկա):

«Որդին չի ցանկանում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող մորը լրացուցիչ անհանգսություն պատճառել:

Շատ կարգին տղա է: Հայրենասեր, պարկեշտ, ազնիվ, սպորտսմեն (վերջինը՝ հայտնի կինոյից չի մեջբերված):
Իսկական ընկերություն անելու տղա…»,- գրել էր Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս