«Մեքենայով լինեք, թե տրանսպորտի մեջ, երբ կանգնեցնում են, փողոցը փակում, իջեք, միացեք երեխեքին. Երեխեքի էմոցիոնալ վիճակը ահավոր է»

Բողոքի ակցիայի մասնակից Նարինե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան եմ խնդրում Երևանում բնակվողներին։

Վաղը նորից անհնազանդության ակցիաներ են լինելու։ Դրանց բոլորին ակտիվ մասնակցում են արցախցի ուսանողները։ Կամ հենց իրենք էլ կազմակերպում են։

Մեքենայով լինեք, թե տրանսպորտի մեջ, երբ կանգնեցնում են, փողոցը փակում, իջեք, միացեք երեխեքին։ Բացատրեմ՝ ինչի։

Բոլորը էնտեղ հարազատներ ունեն, ով գիտի՝ զոհված, անհետ կորած, կամ, լավագույն դեպքում՝ ապաստարաններում, կիսասոված (փոքր քույր ու եղբայր)։ Թուրքը զենքը վրաները։

Երեխեքի էմոցիոնալ վիճակը ահավոր է։ Տղաները միանգամից բռնկվում են, երբ վարորդները սադրում են։

Միշտ, միշտ իրենց կողքին պետք է լինել։ Հանդարտեցնել իրավիճակը, չթողնել, որ սադրիչները հաջողության հասնեն։ Ոստիկանները մեկ-մեկ, որքան էլ տարօրինակ լինի, իրենք էլ ագրեսիվ վարորդներին զսպում են, չեն թողնում երեխեքի վրա քշեն։

Հաջորդը։ Մեր՝ այսպես կոչված երևանցիներիս ներկայությունը խիստ զգաստացնում է ագրեսիվ վարորդներին։ Արցախցիների բարբառը որ լսում են (մեռնեմ ես էդ բարբառին), միանգամից կատաղում են, մեջների ատելությունն է զարթնում։

Օրինակ, էսօր մեկը վրա տվեց՝ երևանցի՞ եք։ Մինչ էն երեխեքը կպատասխանեին, թե՝ չէ, ու վիճակը կլարվեր, մենք վրա տվեցինք՝ թե, հա, հարցեր կա՞ն։ Կտրուկ խելոքացան։

Ու մյուս կարևոր պահը՝ իրենք զգում են, որ մենակ չեն։ Իսկ իրենք իսկապես մենակ չեն։ Ու մենք էլ մի քիչ մեր հոգիներն ենք փորձում թեթևացնել, որ գոնե կողքներին եղանք, որովհետև էսօր ամբողջ Արցախը, որն ուզում ես գրկես ու համբուրես, մեզնից պոկված ու փակ է, բայց երեխեքն էստեղ են։ Իրենց կարող ենք հոգատարություն ցույց տալ։

Հոր, թե մոր տարիքի ենք, եղբոր, թե քրոջ՝ կարևոր չի։ Ջերմություն ցույց տվեք երեխեքին, օժանդակություն։ Գուցե հրաշքով մի օր էլի՞ երջանկանանք ազգովի։ Ու գոնե մեր մարդկայնությունը չկորցնենք»։

Տեսանյութեր

Լրահոս