Փաշինյանը ստել է. նա հրաժարվել է ԼՂ հարցով Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից. Կարինե Գևորգյան

Արևելագետ, քաղաքագետ Կարինե Գևորգյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը ստել է՝ ասելով, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի միջամտում իրավիճակին։

«Ես կարող եմ կիսվել ներքին տեղեկություններով: Շոյգուն այցելել է Թեհրան, որտեղ ռուսական և իրանական կողմերն առաջարկել են լուծում, որը կարող է իրականացվել իրավիճակը փրկելու համար՝ անարյուն լուծման համար։

Լուծումը շատ խոստումնալից էր, բայց դրա համար անհրաժեշտ էր Փաշինյանի համաձայնությունը՝ օգտագործելու Հայաստանի տարածքը որպես հենարան։ Սակայն Փաշինյանը վախկոտորեն հրաժարվել է՝ ամբողջ աշխարհին հայտարարելով, որ Ռուսաստանը ոչինչ չի անում»,- հայտարարել է Կարինե Գևորգյանը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս