Անհապաղ զինադադար, խաղաղ բանակցությունների վերսկսում և ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով․ Պրովենցանո
Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր Ջուզեպպե Պրովենցանոն խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսման կապակցությամբ՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկված անհիմն ռազմական գործողությունների պատճառով։
Պրովենցանոն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում.
«Անհապաղ զինադադար, խաղաղ բանակցությունների վերսկսում և ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով»,- գրել է Ջուզեպպե Պրովենցանոն։