«Շանս կա՞ փրկել այն, ինչ մնացել է Հայաստանից». Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաքվի և Երևանի միջև «խաղաղության պայմանագրի» նախագիծը համաձայնեցվել է 70% – ով, հայտարարել է Ալիևի օգնականը

Այս արտահայտության հետևում թաքնված են այն ամենի պատճառահետևանքային երանգները, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Արցախի հետ վերջին շաբաթվա ընթացքում ։

Մեզ դավաճանում են, ինչպես մենք դավաճանել ենք արցախցիներին ։

Մեզ վաճառում են այնպես, ինչպես մենք վաճառել ենք արցախցիներին։

Մեզ չեն պաշտպանելու, ինչպես մենք չենք պաշտպանել արցախցիներին։

Մեզ օգտագործում են այնպես, ինչպես մենք օգտագործել ենք արցախցիներին։

Մեզ տնից կզրկեն, ինչպես մեր համաձայնությամբ արցախցիներին զրկեցին տներից։

Մեր երկիրը կմասնատվի, որովհետև մենք անտարբեր նայեցինք, թե ինչպես են դաժանաբար պատռում Արցախը։

Մեզ կզրկեն մեր հողի վրա ապրելու իրավունքից, որովհետև մենք անտարբեր նայեցինք, թե ինչպես են հայրենիքից զրկում արցախցիներին։

Մեզ կվերածեն փախստականների, ինչպես մեր համաձայնությամբ դարձրին փախստական արցախցիներ։

Եվ այս ամենը լինելու է հանուն «խաղաղության պայմանագրի» նրանց հետ, ովքեր« խաղաղ» սպանելու են մեզ, խլելու են մեր տները, պղծելու են մեր Եկեղեցիները , թքելու են մեր նախնիների գերեզմանների վրա և, ի վերջո, խլելու են մեզանից մեր Հայրենիքը։

Ի դեպ, այս ամենի կատարողը կասի, որ մեզ հայրենազրկում են հանուն «պետության և ինքնիշխանության պահպանման», միայն թե նա համեստորեն կլռի, իսկ թե՞ ինքը անձամբ որ պետությունն է նկատի ունենում… համարձակվում եմ ենթադրել, որ դա հաստատ Հայաստան չէ։

Շանս կա՞ փրկել այն, ինչ մնացել է Հայաստանից։

Կա.

Առայժմ կա…ԱՌԱՅԺՄ»՛

Տեսանյութեր

Լրահոս