Որպես ԵՄ պատրաստվում ենք դատապարտե՞լ, թե՞ ինչ-որ բան անել, ինչ արեցինք ՌԴ-ի դեպքում. ԵԽ պատգամավորը՝ Ադրբեջանի մասին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին ի պատասխան Եվրամիության կողմից գործուն քայլերի կարիք է տեսնում:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կազմակերպված քննարկման ժամանակ Ֆուրլասն ասաց. «Եթե ես հայ լինեի և հետևեի այս քննարկմանը, ամենևին ուրախ չէի լինի: Շատ խոսքեր և շատ քիչ գործողություններ: Հարցը շատ պարզ է, մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա»:

Նա նաև հարց բարձրացրեց եվրոպացի գործիչների առաջ՝ երբ հումանիտար օգնությունը չէր կարողանում Լաչինի միջանցքով անցնել ու տեղ հասնել, իրենք՝ ԵՄ-ն, ի՞նչ արեցին:

«Իմ հարցը շատ պարզ է. հիմա, այս պահին, երբ Ադրբեջանը կոտորում է ժողովրդին, որպես ԵՄ, մենք ի՞նչ ենք պատրաստվում անել, պատրաստվում ենք դատապարտել բառերով, պատրաստել բանաձև ու դատապարտել գործողությունները, թե՞ ինչ-որ բան ենք անելու, ինչպես արեցինք Ռուսաստանի դեպքում՝ Ուկրաինայի հետ կապված: Ամեն ինչ պարզ է, մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեր նկատմամբ»,-եզրափակեց ԵԽ պատգամավորը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930