ԵՄ–ն ի գիտություն է ընդունել ԼՂ–ում կրակի դադարեցման մասին հայտարարությունը
Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին հայտարարությունները, որ հրադադարի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։ Հուսով ենք, որ դա կպահպանվի, և Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները»,– ասել է նա։
Ստանոն չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում սրացման ֆոնին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների կոչը։
«Պատժամիջոցների սահմանումը ԵՄ երկրների իրավասության ներքո է»,– ասել է նա: