Մեդվեդևը համարում է, որ հայ ժողովրդի դավաճանները պետք է ուղևորվեն դժոխք. РИА

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի օգնականը՝ Օլեգ Օսիպովը, «նրանց համար, ովքեր չեն հասկացել» նրա երեկվա գրառումը, պարզաբանել է այն:

Հիշեցնենք, որ երեկ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան ալիքում գրառում էր արել՝ ենթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։

Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը հանդգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ:

Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում…»:

Ես խոսել եմ Դմիտրի Անատոլևիչի հետ։ Եթե ​​որևէ մեկը չի հասկացել, ապա Ռուսաստանը եղել է և կլինի Հայաստանի՝ որպես պետություն, հայության՝ որպես ազգի գոյության երաշխավորը։ Այդպես է պատվիրել Տերը։ Իսկ հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները, իրենց անդրծովյան հովանավորների հետ միասին, կուղարկվեն դժոխք»,- РИА НОВСТИ-ին ասել է Օլեգ Օսիպովը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս