«Մինչև չփոխվի իշխանությունը, մեր նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի. այս իշխանության ամեն օրը մենք վճարել ու դեռ վճարելու ենք տարածքներով ու զոհերով». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչեւ չփոխվի իշխանությունը, մեր նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի։ Այս իշխանության ամեն օրը մենք վճարել ու դեռ վճարելու ենք տարածքներով ու զոհերով։

Մեծ քաղաքականության մեջ չկան դաշնակիցներ եւ բարեկամներ, այլ կան շահեր, իսկ այդ շահերը, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում, գոյաբանական են անգամ ամենամեծ երկրների համար, ոչ ոքի, նաեւ մեզ, չեն խնայելու, մինչեւ մենք չփոխենք քաղաքականությունն ու լինենք ադեկվատ իրողություններին։

Չկարծեք, թե Արցախով են սահմանափակվելու, հետո Երասխն են վերցնելու, մտնելու են Տավուշ ու Գեղարքունիք, հետո Սյունիքի հերթն է գալու ու այդ ամենն արագ է լինելու։

Մեկ է, վերջում դրանք գնալու են, բայց կորուստներն անվերադարձ են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930