«Սրանք ատում են մարդուն` կարևոր չէ, թե տվյալ անձը արցախցի է, սյունեցի, թե երևանցի». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանյան իշխանությունը ողջ օրվա ընթացքում, եղած ռեսուրսը մոբիլիզացրեց հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելու, հանրային բևեռացումը խորացնելու, թշնամացնելու ուղղությամբ:

Իսկ իրենք լայվերով, տարբեր տաղավարներից կամ ստատուսներով խոսում ու գոռում են բոլոր թեմաներով, բացի Արցախից:

Միայն տիեզերական մասշտաբի Չմարդը կարող է Արցախում տեղի ունեցողին այս իշխանության նման լկտիաբար, անսիրտ ու անհոգի հետևի:

Սրանք ատում են մարդուն` կարևոր չէ, թե տվյալ անձը արցախցի է, սյունեցի, թե երևանցի: Իրենց համար փողից այն կողմ արժեք կամ գաղափար գոյություն չունի»:

Տեսանյութեր

Լրահոս