ԱՄՆ-ն լիովին աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել  Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ սեպտեմբերի 19-ին կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների մասին:

«Պետքարտուղարը Միացյալ Նահանգների խորը մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անմիջապես վերադառնալ երկխոսության: Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս