Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար։ Պետքարտուղարը նշել է, որ նախագահ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և հանդիպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում։