Իտալացի սենատորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի սանձազերծած ագրեսիային
Իտալայի Սենատի պատգամավորներ Ռաֆաելե Սպերանցոնը, Պիեռ Ֆերդինանդո Կազինին և Իվան Սկալֆարոտտոն անդրադարձել սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանին սանձազերծած ագրեսիային։
Ինչպես տեղեկացրել է Public Policy-ն, Սենատում «Իտալիայի եղբայրներ» (Fratelli d’Italia) խմբակցության փոխնախագահ Ռաֆաելե Սպերանցոնն իր գրառման մեջ նշել է. «Ես շատ անհանգստացած եմ այն ամենով, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում: Ես համերաշխություն եմ հայտնում խաղաղ բնակչությանը, որը տուժել է բռնության այս նոր ալիքից, որը բռնկվել է այս վերջին մի քանի ժամում: Ես նաև արտահայտում եմ իմ մտահոգությունը այդ տարածքում գտնվող հայ ժողովրդի համար, ում հետ մեզ կապում է դարավոր բարեկամությունը և ում հետ կարող ենք պարծենալ անկեղծ մտերմությամբ։ Պետք է ամեն կերպ խուսափել, որ ճգնաժամը շարունակի զոհերի պատճառ դառնալ տարածաշրջանում»։
ITALPRESS-ի տեղեկացմամբ՝ է սենատոր Պիեռ Ֆերդինանդո Կազինին, ելույթ ունենալով Սենատում, հայտարարել է. «Մենք շատ անհանգստացած ենք այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի դեմ սկսված զանգվածային հարձակման առնչությամբ, որն արդեն մի քանի զոհի պատճառ է դարձել, այդ թվում՝ երեխաների: Մինչ միջազգային հանրությունը ամիսներ շարունակ կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը և առաջարկում է երկխոսության մեխանիզմ Ստեփանակերտի և Բաքվի միջև, վերջինս հարձակում է սկսում 9-ամսյա մատակարարումների շրջափակումից արդեն սպառված բնակչության դեմ։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, վերաբացել Լաչինի միջանցքը և վերսկսել բանակցությունները»։
DIRE-ն հայտնում է, որ է Italia Viva-ի սենատոր Իվան Սկալֆարոտտոն ասել է. «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում գնալով բարդանում է և Հայաստանը այսօր դատապարտում է ադրբեջանական կողմից իրականացված հարձակումը Լաչինի միջանցքի փակման հետևանքով մեկուսացումից արդեն իսկ հյուծված բնակչության վրա:
Անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը զբաղվի այս ճգնաժամով: Անտոնիո Տայանին (Իտալիայի ԱԳ նախարար – խմբ.) պետք է Իտալիայի կառավարությանը այս թեմայի շուրջ պարտավորեցնի»: