«Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա». Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա:
Ադրբեջանը, օգտվելով կապի, վառելիքի ու տրանսպորտի բացակայությունից, օգտվելով նրանից, որ գիշեր է, շարունակում է (այս պահին էլ) խաղաղ բնակավայրերի (Ստեփանակերտ, Մարտունի և այլն), խաղաղ բնակիչների` հղի կանանց ու երեխաների, տարեցների թիրախավորված ռմբակոծումը:
Ադրբեջանական իշխանությունն այս հանցավոր ոճով մտադրված մեծացնում է խաղաղ բնակիչների թվում մարդկային կորուստները ու բնակավայրերի ավերումը:
Շուրջօրյա սկզբունքով մենք կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ և տանում ենք համատեղ աշխատանքներ ադրբեջանական պատերազմական հանցանքների ամրագրման, աջակցության ուղղությամբ»: