Իտալիայի խորհրդարանականները պահանջում են անհապաղ զինադադար, Լաչինի միջանցքի վերաբացում և բանակցությունների վերականգնում

Իտալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ հանդես են եկել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ զինադադար, Լաչինի միջանցքի վերաբացում և բանակցությունների վերականգնում։ Այս մասին տեղեկացնում է Agenzia Nova-ն։

Ըստ գործակալության՝ խորհրդարանականներ Էնրիկա Ալիֆանոն, Ստեֆանո Բորգեզին, Անդրեա Կազուն, Ջուլիո Չենտեմերոն, Սուսաննա Կամուսոն, Ջանմաուրո Դել Օլիոն, Պաոլո Ֆորմենտինին, Մարկո Գրիմալդին, Լորենցո Մալագոլան, Ռոբերտո Մենիան, Լուիջի Նավեն, Ֆեդերիկա Օնորին, Անդրեա Օռլանդոն, Անդրեա Օրսինին, Կատիա Պոլիդորին, Էմանուելե Պոցոլոն, Լուիջի Սպանյոլին, Սանդրա Զամպան համատեղ հայտարարությամբ նշել են. «Մենք շատ անհանգստացած ենք այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի դեմ սկսված զանգվածային հարձակումից, որն արդեն մի քանի զոհ է տվել: Չնայած միջազգային հանրությունը ամիսներ շարունակ կոչ էր անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը և առաջարկել երկխոսության մեխանիզմ Ստեփանակերտի և Բաքվի միջև: Վերջինս հարձակում է գործում մի բնակչության դեմ, որն արդեն հյուծվել է մատակարարումների իննամսյա շրջափակումից: Մենք պահանջում ենք անհապաղ զինադադար, Լաչինի միջանցքի վերաբացում և բանակցությունների վերականգնում»:

Տեսանյութեր

Լրահոս