ՄԱԿ-ը անվտանգության հատուկ միջոցներ չի նախապատրաստում Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին

ՄԱԿ-ը անվտանգության հատուկ միջոցներ չի նախապատրաստում Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որին ակնկալվում է՝ կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ Զելենսկին կմասնակցի սեպտեմբերի 20-ին Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդի նիստին, որին կմասնակցի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք այլ բան չենք ակնկալում, քան ակտիվ դիվանագիտական ​​քննարկումը: Մենք չենք ակնկալում, որ որևէ բան տեղի կունենա», – ասել է Դյուժարիկը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՄԱԿ-ը վախենո՞ւմ է որևէ սադրանքից հանդիպման ընթացքում:

Հարցին, թե անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկվու՞մ են, նա բացասական է պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս