Բաժիններ՝

Վերին Լարսը կգործի սահմանափակ ռեժիմով

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ, «Ռոսգրանստրոյի» տնօրինությունը տեղեկացրել է, որ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական ​​փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

ՊԵԿ-ից նշում են՝ ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ Անցակետում իրականացվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, կահավորման, ճանապարհների երեսպատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։

«Ռոսգրանստրոյը» քաղաքացիներին հորդորում է պլանավորել ժամանակը՝ Վերին Լարսով ուղևորություն ծրագրելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս