Բաժիններ՝

«Ղարամյան գերդաստանի կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ) նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար»

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Որպեսզի հաջողություն լինի՝ կիսվիր մի կտոր հացդ ընկերներիդ հետ»:

Այսօր մեր Ղարամյան գերդաստանի (թվով 20 ընտանիք) կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ)` օրվա սահմանված նորմաներով` 5000 հոգու մեկ օրվա չափաբաժին պատրաստի հաց, նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար:

Բոլոր այն արցախցիները, ովքեր հնարավորություն ունեն իրենց պահուստներից մաս հանել Արցախի ընդհանուր կարիքների համար, կոչ եմ անում միանալ:

Հ.Գ. Սեպտեմբերի 4-ին, ևս 210 կգ ցորեն հատկացրել ենք Ստեփանակերտում գործող հումանիտար ճաշարաներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930