«Բադեն-Բադեն իրավաքաղաքական սարքոցին տապալվեց հենց սարքողների գլխին». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բադեն-Բադեն իրավաքաղաքական սարքոցին տապալվեց հենց սարքողների գլխին

Ուզուրպացված պետությունում քրեական գործերը ոչ թե հանցավոր վարքագծի մասին են լինում, այլ ըստ ուզուրպատորի հոգեկան շեղումների։Մեր դեպքում չեղած ուզուրպատորի շեղումները տարել էին դեպի Բադեն-Բադեն և կազինոներ։

Ակնհայտությունից այն կողմ էր փաստը, որ Սերժ Սարգսյանի շուրջ կարկատան կարելը չէր ստացվելու, ինչպեսև եղավ (քր. գործ կոչվածը իհարկե կարճվեց)։ Բայց այսքան ժամանակ իրական խնդիրներով, հանցավորությամբ ու երկրով զբաղվելու փոխարեն իրենց ճղել, գրել ջնջել, հորինել ու խոսել էին։ Միևնույն է հեքիաթը վերջաբանով սարքել չկարողացան։

Էդ կիսատ հեքիաթն էլ գռզոյին տվել էիք պատմի, որ մնա տա՞կը։ Եթե այո, ապա հաջողելու եք՝ մնալու է տակը։

Բադեն-Բադենը հեքիաթ էր, որից հանցանք սարքել չստացվեց։ Իսկ ձեր բաքու-անկարա ենթակայությունն իրական է ու իրավական գնահատական ստանալու է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930