Երևանում կայացել է հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողովը

Երևանում սեպտեմբերի 14-ին կայացել է հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Համաժողովին մասնակցել են կորեական մի շարք ընկերություններ, որոնք նշանակալի ձեռքբերումներ են գրանցել վերականգնվող էներգիայի, վերամշակող արդյունաբերության, սննդի և ալկոհոլի, խնամքի միջոցների արտադրության, բժշկության և թվայնացման ոլորտներում։

«Ես վստահ եմ, որ այս համաժողովը կարևոր խթան կհանդիսանա նոր գործընկերային կապերի ստեղծման, բիզնեսի ոլորտում փորձի փոխանակման և ներդրումների ներգրավման համար, իսկ համաժողովի ընթացքում երկու երկրների գործարարների միջև կայանալիք B2B հանդիպումները գործընկերային կապերի հաստատման ամուր հիմք կհանդիսանան», – նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Համաժողովի ընթացքում կորեական ընկերություններին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Տեսանյութեր

Լրահոս