Դեղի փողը վերջացել է․ Անուշ Պողոսյան
Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ․ «ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ այսուհետ բոլոր հաշմանդամներին կտրամադրվի անվճար դեղորայք:
Իհարկե հրաշալի է
Բայց….
բոլոր արտահիվանդանոցային բժշկական օգնություն տրամադրողների բյուջեում փոփոխություն եւ դեղորայքի համար նախատեսված գումարի վերանայում չի արվել: Պարզ ասած` հիվանդը գնալու է պոլիկլինիկա կամ ամբուլատորիա դեղ ստանալու ու իրեն պատասխանելու են, որ դեղորայքի համար նախատեսված գումարը վաղուց վերջացել է….
Ինչ է ստացվում` մեր «տաղանդաշատ» պաշտոնյաները նորից հիվանդին ու բժշկին դնում են կոնֆլիկտային իրավիճակի մեջ: Բայց դա կարեւոր չէ, կարեւորը «բարեփոխումների» իմիտացիան է…..
Հ.Գ. Մեր հիվանդներին եւ բժիշկներին քաջ առողջություն եւ ամուր նյարդեր……»