«Ռուսների դեմք փրկելը կլիներ, եթե նաև Հայաստանի հետ կապը վերականգնեին». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի ամսում շատերը մոռացան, որ Աղդամի ճանապարհով թե՛ ռուսները, թե՛ ադրբեջանցի զինվորականները երթևեկել են դեռ 2020-ի վերջերից սկսած։ Շնորհիվ Նիկոլի մեկ ստորագրության, որով հանձնվեցին նաև Աղդամը և Քարվաճառը։

Արցախի պաշարման պայմաններում ռուսական էս 1 բեռնատարը Աղդամի կողմից մտցնելը դարձել էր ռուսների համար դեմք փրկելու օպերացիա։ Չնայած եթե նույնիսկ այդ 1 բեռնատար մտցնելը 4-5 օր է տևում, դա արդեն այդքան էլ դեմք փրկել չէ։

Դեմք փրկելը կլիներ, եթե նաև Հայաստանի հետ կապը վերականգնեին։ Ինչը շրջանառվող լուրերի համաձայն՝ պետք է լինի մի քանի ժամվա ընթացքում, բայց ինչին անձամբ ես չեմ հավատում։ Ուրախ կլինեմ սխալվել…»։

Տեսանյութեր

Լրահոս