«Անհետացած» գեներալ Սուրովիկինը նշանակվել է ԱՊՀ հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի ղեկավար

Հատուկ ռազմական գործողությունների գոտում Ռուսաստանի ուժերի միացյալ խմբի նախկին հրամանատար Սերգեյ Սուրովիկինը նշանակվել է ԱՊՀ հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին գրել է EAdaily-ն։

Սուրովիկինին նշանակման մասին հայտարարել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը։

Ըստ հրապարակման՝ քվեարկության ժամանակ գեներալի թեկնածությունը միաձայն պաշտպանվել է։

Գեներալ Սուրովիկինն անհետացել էր տեղեկատվական տիրույթից 2023 թվականի հունիսի 24-ին, երբ նա դիմել էր «Վագների» մարտիկներին՝ դադարեցնելու Եվգենի Պրիգոժինի նախաձեռնած ապստամբությունը։ Մի քանի օր առաջ համացանցում հայտնվել էր մի լուսանկար, որտեղ երևում էր, թե ինչպես են գեներալն ու նրա կինը շրջում Մոսկվայում։

Տեսանյութեր

Լրահոս