Ուկրաինայի ԱԳՆ-ն արդբեջանական խոսույթով դատապարտել է Արցախի նախագահի ընտրությունները

Մինչ Աննա Հակոբյանը ի հեճուկս Ռուսաստանի Կիևում Զելենսկու, նրա տիկնոջ, տարբեր պաշտոնյաների, ուկրաինացի և հայ թիկնապահների հետ լուսանկարվում էր՝ իր և ամուսնու կողմից մեսիջներ ուղարկում Պուտինին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդդեմ Արցախի նախագահի ընտրությունների:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է, «այսպես կոչված, «նախագահական ընտրությունները»», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքում։

«Այս, այսպես կոչված, «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, և դրանց արդյունքներն առ ոչինչ են։

Ուկրաինան ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորման օգտին»,- ասված է հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930